Այսօր Իրանում նշում են Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i168980-Այսօր_Իրանում_նշում_են_Միջուկային_տեխնոլոգիաների_ազգային_օրը
Ապրիլի 9-ին Իրանում նշվում է Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, ի նշան հարգանքի՝ վառելիքի ցիկլն ամբողջացնելու իարնցի գիտնականների ջանքերի նկատմամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 09, 2022 04:26 Asia/Tehran

Ապրիլի 9-ին Իրանում նշվում է Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, ի նշան հարգանքի՝ վառելիքի ցիկլն ամբողջացնելու իարնցի գիտնականների ջանքերի նկատմամբ:

2006թ այս օրն իրանցի գիտնականներին հաջողվեց լաբորատոր պայմաններում ամբողջացնել միջուկային վառեելիքի արտադրության ցիկլը:

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրեց իրանցի մասնագետների կողմից ուրանի հարստացման տեխնոլոգիային տիրապետելու և իրանական արտադրության ցենտրիֆուգներով ուրանի հարստացման ամբողջական ցիկլն  իրականացնելու հնարավորության մասին, և հայտնվեց ուրանի հասրտացման տեխնոլոգիային տիրապետող երկրների շարքում:

Այսօր Իարնում գրանցվում են ամենաբարձր աճի տեմերը գիտության, արտադրության և այնպիսի ոլորտներում, ինչպես՝ ցողունային բջիջների արտադրությունն ու վերարտադրությունը, նանոտեխնոլոգիան և միջուկային գիտելիքի օգտագործմամբ ռադիոդեղերի արտադրությունը:

Իրանն այսօր նորագույն գիտելիքներին տիրապետող երկրների թվում է: