Իրանի նախագահ. Կառավարությունն աջակցում է խաղաղ միջուկային արդյունաբերության ոլորտի հետազոտություններին
Միջուկային նվաճումների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ կառավարությունն աջակցում է խաղաղ միջուկային արդյունաբերության ոլորտում իրականացվող հետազոտություններին:
Այսօր Իրանում նշվող Միջուկային տեխնոլոգիայի օրվա կապակցությամբ, նախագահ Էբրահիմ Ռայիսին այցելել է միջուկային նվաճումների զուցահանդես, որում ներկայացվել են ոլորտի 9 նոր ձեռքբերումներ, ինրչպես նաև անցած տարիներին խաղաղանպատակ միջուկային էներգիայի արտադրության ոլորտի ձեռքբերումներն ու իրանական արտադրության ցենտրիֆուգները:
Այցի շրջանակում, Ռայիսին նշել է, որ միջուկային ոլորտի երիտասարդ գիտնականների առաջընթացը վկայում է ինքնավստահության և սեփական ուժերին վստահելու մասին: Նա կոչ է արել այդ ոգով աշխատել նաև մյուս լոչոտներում:
Ընդգծելով միջուկային խաղաղ էներգիայի օգտագործման Իրանի իրավունքը, Ռայիսին նշել է. «Իրանցի երիտասարդների ու գիտնականների վրա հույս դնելն ու ջիհադական աշխատանքը միշտ գործող մոդել է: Մենք պետք է այս ուղղությամբ շարժվենք նաև այլ ոլորտներում»: