Իրանի ԱԳՆ-ն առաջարկում է Կատարի աշխարհի առաջնության ժամանակ տրամադրել ազատ վիզա
Իրանի արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող օտարերկրյա քաղաքացիներին խրախուսելու նպատակով, առաջարկել է այդ օրերին Իրան մեկնել ցանկացողներին տրամադրել անվճար վիզա։
Շաբաթ օրը Iran Press News գործակալության հաղորդման համաձայն, այս առաջարկի հիման վրա, այն երկրների քաղաքացիները, որոնց ֆուտբոլի հավաքականներին հաջողվել է նվաճել 2022 թվականի Կատարի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուեգիր, կարող են դիմել Իրանի մեկ կամ երկու անգամ մուտք ու ելք գործելու, ինչպես նաև երկամսյա վավերականության ժամկետով և 20 օր կացության հնարավորությամբ անվճար վիզա ստանալու համար:
Բոլոր երկրների քաղաքացիները (բացառությամբ Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Սոմալիի, Շրի Լանկայի), ովքեր կարող են ստանալ զբոսաշրջային վիզա, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Կանադայի քաղաքացիները, որոնց վիզաները մշակվում են ինչպես նախկինում, նախնական դիմումով և վերանայելով Իրանում, Դոհայից տոմս ներկայացնելու դեպքում կարող են անվճար վիզայի համար դիմել մեկ, երկու կամ մի քանի անգամ՝ երկամսյա վավերականության ժամկետով և 20 օր կեցությամբ՝ գրանցելով իրենց դիմումը և մուտքագրելով տոմսի պատկերը համակարգում (նախատեսված կայքում):
2022 թվականի Կատարի աշխարհի առաջնությունը կանցկացվի ոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Կատարն ըստ նախնական կանխատեսումների, կընդունի ավելի քան 2,5 միլիոն զբոսաշրջիկի:
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 6-րդ անգամ մասնակցում է աշխարհի գավաթի առաջնությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio