Իրանի արտգործնախարարն ընդգծում է Եմենի շրջափակման ամբողջական վերացումը
Երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարությունում Եմենի ազգային փրկության կառավարության դեսպան Էբրահիմ Ալ-Դեյլամիի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը անդրադարձել է սաուդյան կոալիցիայի հարձակումների դեմ Եմենի ժողովրդի դիմադրությանը և իր մտահոգությունն է հայտնել այս կապակցությամբ: Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է Եմենի շրջափակման ամբողջական վերացման, հրադադարի հաստատման և այս երկրի ճակատագրի որոշման համար բանացությունների ենթահող ստեղծելու անհրաժեշտությունը:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Եմենի ժողովուրդն ունենալով դիմադրության ոգի և բանականություն, որոշում կկայացնի իր ճակատագրի մասին»:
Հանդիպման ընթացքում Եմենի ազգային փրկության կառավարության դեսպան Էբրահիմ Ալ-Դեյլամին նույնպես բարձր է գնահատել Եմենի պաշտպանության հարցում Իրանի կառավարության ու ժողովրդի դիրքորոշումները և Ամիր Աբդոլլահյանին իրազեկել է ժամանակավոր հրադադարի գործընթացի և այս երկրի վերջին զարգացումների մասին: