Խաթիբզադե. Աֆղանստանում Իրանի ներկայացուցչությունները շարունակում են իրենց գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i169246-Խաթիբզադե._Աֆղանստանում_Իրանի_ներկայացուցչությունները_շարունակում_են_իրենց_գործունեությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Աֆղանստանում Իրանի ներկայացուցչության գրասենյակները բաց են և շարունակում են իրենց աշխատանքը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2022 18:24 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Աֆղանստանում Իրանի ներկայացուցչությունները շարունակում են իրենց գործունեությունը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Աֆղանստանում Իրանի ներկայացուցչության գրասենյակները բաց են և շարունակում են իրենց աշխատանքը»:

Երեկ մի խումբ հավաքվել է  Քաբուլում ԻԻՀ դեսպանատան և Հերաթում Իրանի  գլխավոր հյուպատոսության առջև   և  սկսել քարեր նետել դիվանագիտական ​​վայրերի  ուղղությամբ: 

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մոտ մեկ ամիս առաջ կիբերտարածությունում կեղծ լուրեր հրապարակվեցին աֆղան փախստականների մասին՝ նպատակ ունենալով վիրավորել երկու երկրի ժողովուրդների զգացմունքները:

Երեքշաբթի օրը Քաբուլում Իրանի դեսպանության և Աֆղանստանի այլ քաղաքներում գլխավոր հյուպատոսության գործունեության կապակցությամբ  Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է.«Աֆղանստանում ԻԻՀ-ի  դիվանագիտական կառույցները բաց են և անխափան կշարունակեն իրենց աշխատանքը»: 

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Աֆղանստանի ղեկավար կազմից ակնկալվում է ամենայն պատասխանատվությամբ ապահովել  այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետների և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների լիարժեք անվտանգությունը»։