Կայացել է Իրանի և Իրաքի ԱԳ նախարարների հանդիպումըւ
https://parstoday.ir/hy/news/iran-i169422-Կայացել_է_Իրանի_և_Իրաքի_ԱԳ_նախարարների_հանդիպումըւ
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արտասահմանյան բանկում գտնվող Իրանի ֆինանսական միջոցների ազատման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2022 02:50 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արտասահմանյան բանկում գտնվող Իրանի ֆինանսական միջոցների ազատման շուրջ:

Չորեքշաբթի օրն Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Արտասահմանյան բանկի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի ֆինանսական միջոցների ազատաման շուրջ: Երեկ Իրան էր ժամանել արտասահմանյան պատվիրակություն՝ հետևելու պայմանավորվածության իրագործման ընթացքին: Պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածութուն է ձեռք բերվել այդ ֆինանսական միջոցների տրամադրման ձևի շուրջ»:

Խոսելով Իրան-Իրաք հարաբերությունների մասին, Աբդոլլահյանը կարևորել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը:

Անդրադառնալով Աֆղանստանի իրադարձություններին, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է այդ երկրում բոլոր էթնիկ խմբերի  մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորմանը:

Ողջունելով Եմենում հաստատված հրադարադարն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է այդ երկրի շրջափակումը վերացնելու և միջեմենական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսյենը մամուլի ասուլիսում հայտարարլեով, որ Իրաքի և Իրանի անվտանգությունը փոխկապակցված է, հավելել է. «Մեր իրանցի եղբայրները անվտանգության հետ կապված որոշ դժգոհություններ ունեն, որոնք պետք է լուծվեն  երկխոսության և դիվանագիտական ճանապարհով»: