Կայացել է Իրանի և Իրաքի ԱԳ նախարարների հանդիպումըւ
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արտասահմանյան բանկում գտնվող Իրանի ֆինանսական միջոցների ազատման շուրջ:
Չորեքշաբթի օրն Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Արտասահմանյան բանկի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի ֆինանսական միջոցների ազատաման շուրջ: Երեկ Իրան էր ժամանել արտասահմանյան պատվիրակություն՝ հետևելու պայմանավորվածության իրագործման ընթացքին: Պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածութուն է ձեռք բերվել այդ ֆինանսական միջոցների տրամադրման ձևի շուրջ»:
Խոսելով Իրան-Իրաք հարաբերությունների մասին, Աբդոլլահյանը կարևորել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը:
Անդրադառնալով Աֆղանստանի իրադարձություններին, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է այդ երկրում բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորմանը:
Ողջունելով Եմենում հաստատված հրադարադարն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է այդ երկրի շրջափակումը վերացնելու և միջեմենական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսյենը մամուլի ասուլիսում հայտարարլեով, որ Իրաքի և Իրանի անվտանգությունը փոխկապակցված է, հավելել է. «Մեր իրանցի եղբայրները անվտանգության հետ կապված որոշ դժգոհություններ ունեն, որոնք պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտական ճանապարհով»: