Իրանում կայանալիք ՌՕՈՒ շքերթում կցուցադրվի լիովին տեղական կործանիչը
https://parstoday.ir/hy/news/iran-i169506-Իրանում_կայանալիք_ՌՕՈՒ_շքերթում_կցուցադրվի_լիովին_տեղական_կործանիչը
Թեհրանի Մեհրաբադ շրջանի Նահատակ Լաշգարիի ավիաբազայում տեղի է ունեցել ապրիլի 18-ին նշվող Բանակի օրվա ՌՕՈՒ շքերթի փորձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 02:53 Asia/Tehran

Թեհրանի Մեհրաբադ շրջանի Նահատակ Լաշգարիի ավիաբազայում տեղի է ունեցել ապրիլի 18-ին նշվող Բանակի օրվա ՌՕՈՒ շքերթի փորձը:

Իրանի բաանակի ՌՕՈՒ հրամանատար Համիդ Վահեդին, շքերթի փորձի ժամանակ հայտարարել է. «Այս տարի մեզ հաջողվեց թռիչքներ իրականացնել իրանցի մասնագետների ջանքերով և ՌՕՈՒ հետ համագործակցությամբ կառուցված Kowsar և Saegeh ինքնաթիռներով»:

Նշելով, որ շքերթը կբացի Kowsar ինքնաթիռը, Համեդ Վահիդին հավելել է. «Այս շքերթով մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք օգտագործել իրանցի մասնագետների կողմից Իրանում կառուցված ինքնաթիռները և հենվելով տեղական  գիտելիքի ու երիտասարդների հնարավորությունների վրա, ձեռք բերել աշխարհի ամենաբարդ տեխնոլոգիաները»: