Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հեղինակավոր ներկայությունը միջազգային ջրերում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն միջազգային ջրերում»:
Ծովակալ Շահրամ Իրանին հինգշաբթի երեկոյան լրագրողներին ասել է. «ԻԻՀ բանակի ՌՕՈՒ պայմանների պատճառով այս ուժերի օպերատիվ տարածքը հիմնականում գտնվում է միջազգային ջրերում և իսլամական Իրանի սահմաններից դուրս»։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ռազմավարական ուժերի հրամանատարը նշել է, որ ռազմածովային ուժերընհեղինակավոր ներկայություն ունեն միջազգային ջրերում, հավելելով. «Այս տարի Հյուսիսային և Հարավային նավատորմի նավերը կմիանան բանակի ռազմածովային նավատորմին։
Անդրադառնալով Իրանի հարավարևելյան ափերում համատեղ ուսումնական գործողությունների և զորավարժություններ անցկացնելու այլ երկրների հրավերին՝ ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Այս տարի Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի օրակարգում են երեք երկարաժամկետ ռազմածովային ծրագրեր»: