Իրանի արձագանքը՝ Պաղեստինի սրբավայրեր սիոնիստների ներխուժմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i169544-Իրանի_արձագանքը_Պաղեստինի_սրբավայրեր_սիոնիստների_ներխուժմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Ռամազան սրբազան մասվա ընթացքում սիոնիստների դաժան ներխուժումը Պաղեստինի սրբավայրեր և Ալ-Աղսա մզկիթի ծոմապահների և հավատացյալների վրա հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 13:49 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Ռամազան սրբազան մասվա ընթացքում սիոնիստների դաժան ներխուժումը Պաղեստինի սրբավայրեր և Ալ-Աղսա մզկիթի ծոմապահների և հավատացյալների վրա հարձակումը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ուրբաթ օրը զգուշացնելով Երուսաղեմում և օկուպացված Պաղեստինում օկուպանտների դաժան և ահաբեկչական գործողությունների շարունակման կապակցությամբ, ասել  է. «Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունները ցույց են տալիս այս բռնազավթիչ ռեժիմի աճող թուլությունը, որն այն քողարկելու համար ցույց է տալիս հավատացյալների դեմ ուղղված իր դատարկ ուժը անպաշտպան»։

Խաթիբզադեն հավելել է. «Սիոնիստական ռեժիմի ​​հանցագործությունները, որոնք միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բացահայտ խախտում են, ավելի ու ավելի են ցույց տալիս, որ իսլամական երկրների որոշ առաջնորդների դավաճանությունը կեղծ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չի հանգեցնում այդ  արյունալի ռեժիմի օրինականացմանը։ Ընդհակառակը, պաղեստինցիների նկատմամբ ռեժիմի դաժան գործողություններն ավելացել են՝ իսլամական և արաբական երկրների որոշ առաջնորդների կողմից պաղեստինյան գործին աջակցելու պատճառով»:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Երուսաղեմում և Պաղեստինում սիոնիստական ​​գործողությունների հետևանքներն ուղղված են ռեժիմին և նրա տարածաշրջանային ու միջազգային աջակիցներին, և ընդգծում են Իսլամական համագործակցության կազմակերպության և մուսուլմանական երկրների բացահայտ  աջակցությունն Ալ-Աղսա մզկիթին»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio