Իրանի արձագանքը՝ Պաղեստինի սրբավայրեր սիոնիստների ներխուժմանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Ռամազան սրբազան մասվա ընթացքում սիոնիստների դաժան ներխուժումը Պաղեստինի սրբավայրեր և Ալ-Աղսա մզկիթի ծոմապահների և հավատացյալների վրա հարձակումը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ուրբաթ օրը զգուշացնելով Երուսաղեմում և օկուպացված Պաղեստինում օկուպանտների դաժան և ահաբեկչական գործողությունների շարունակման կապակցությամբ, ասել է. «Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունները ցույց են տալիս այս բռնազավթիչ ռեժիմի աճող թուլությունը, որն այն քողարկելու համար ցույց է տալիս հավատացյալների դեմ ուղղված իր դատարկ ուժը անպաշտպան»։
Խաթիբզադեն հավելել է. «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, որոնք միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բացահայտ խախտում են, ավելի ու ավելի են ցույց տալիս, որ իսլամական երկրների որոշ առաջնորդների դավաճանությունը կեղծ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում չի հանգեցնում այդ արյունալի ռեժիմի օրինականացմանը։ Ընդհակառակը, պաղեստինցիների նկատմամբ ռեժիմի դաժան գործողություններն ավելացել են՝ իսլամական և արաբական երկրների որոշ առաջնորդների կողմից պաղեստինյան գործին աջակցելու պատճառով»:
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Երուսաղեմում և Պաղեստինում սիոնիստական գործողությունների հետևանքներն ուղղված են ռեժիմին և նրա տարածաշրջանային ու միջազգային աջակիցներին, և ընդգծում են Իսլամական համագործակցության կազմակերպության և մուսուլմանական երկրների բացահայտ աջակցությունն Ալ-Աղսա մզկիթին»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio