Իրանի բանակի ռազմածովային ուժերն ունեն պատժամիջոցները հաղթահարելու բավարար կամք
Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում, ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին և ժամանակակից սարքավորումների հասանելիության բացակայությանը, ռազմածովային ուժերի նավատորմին հաջողվել է իրանցի գիտնականների և արհեստավորների ջանքերի շնորհիվ բավարարել իր կարիքները»:
Նշելով, որ ռազմածովային ուժերի առաքելությունը շարունակական և հզոր ներկայությունն է միջազգային ու հեռավոր ջրերում և եևյարաժամկետ ծրագրի իրականացումը, Շահրամ Իրանին ասել է. «Իրանը մշտական ներկայություն ունի Հնդկական օվկիանոսում, հատկապես այն տարածքներում, որտեղ մեր շահերի դեմ ուղղված սպառնալիք կա»:
Անդրադառնալով պատժամիջոցների պայմաններում ծովային տեխնիկա արտադրելու ՌԾՈՒ կարողությանը, Շահրամ Իրանին հավելել է. «Մեր սարքավորումներն ամբողջությամբ կառուցված են Իրանում»:
Խոսելով ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումների շնորհանդեսի մասին, Իրանին ասել է. «Առավելագույնը մի քանի ամսից, մենք հարավային և հյուսիսային նավատորմերին կներկայացնենք նոր նավակործաններ»: