Իրանի բանակի ռազմածովային ուժերն ունեն պատժամիջոցները հաղթահարելու բավարար կամք
https://parstoday.ir/hy/news/iran-i169642-Իրանի_բանակի_ռազմածովային_ուժերն_ունեն_պատժամիջոցները_հաղթահարելու_բավարար_կամք
Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում, ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին և ժամանակակից սարքավորումների հասանելիության բացակայությանը, ռազմածովային ուժերի նավատորմին հաջողվել է իրանցի գիտնականների և արհեստավորների ջանքերի շնորհիվ բավարարել իր կարիքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 03:36 Asia/Tehran

Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում, ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին և ժամանակակից սարքավորումների հասանելիության բացակայությանը, ռազմածովային ուժերի նավատորմին հաջողվել է իրանցի գիտնականների և արհեստավորների ջանքերի շնորհիվ բավարարել իր կարիքները»:

Նշելով, որ ռազմածովային ուժերի առաքելությունը շարունակական և հզոր ներկայությունն է միջազգային ու հեռավոր  ջրերում և եևյարաժամկետ ծրագրի իրականացումը, Շահրամ Իրանին ասել է. «Իրանը մշտական ​​ներկայություն ունի Հնդկական օվկիանոսում, հատկապես այն տարածքներում, որտեղ մեր շահերի դեմ ուղղված սպառնալիք կա»:

Անդրադառնալով պատժամիջոցների պայմաններում ծովային տեխնիկա արտադրելու ՌԾՈՒ կարողությանը, Շահրամ Իրանին հավելել է. «Մեր սարքավորումներն ամբողջությամբ կառուցված են Իրանում»:

Խոսելով ռազմածովային ուժերի վերջին ձեռքբերումների շնորհանդեսի մասին, Իրանին ասել է. «Առավելագույնը մի քանի ամսից, մենք հարավային և հյուսիսային նավատորմերին կներկայացնենք նոր նավակործաններ»: