Խաթիբզադե. Մուսուլմանները պետք է միասնական կերպով աջակցեն պաղեստինյան դատին
https://parstoday.ir/hy/news/iran-i169646-Խաթիբզադե._Մուսուլմանները_պետք_է_միասնական_կերպով_աջակցեն_պաղեստինյան_դատին
Դատապարտելով սիոնիստների կողմից Ալ Աղսա մզկիթի վրա իրականացված հարձակումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Մուսուլմանները պետք է միասնական կերպով աջակցեն պաղեստինյան դատին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 04:12 Asia/Tehran

Դատապարտելով սիոնիստների կողմից Ալ Աղսա մզկիթի վրա իրականացված հարձակումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Մուսուլմանները պետք է միասնական կերպով աջակցեն պաղեստինյան դատին»:

Թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Ալ Աղսա մզկիթում և բռնագրավված տարածքներում սիոնիստների իրականացրած վերջին հանցագործություններին, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Ռամազան սրբազան ամսվա ընթացքում Իսրայելի ռեժիմի նոր վայրագությունները վրդովեցնող են: Մենք դատապարտում ենք Ալ-Աղսա մզկիթի պղծումը»։

Նշելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը միայն ավելի է խրախուսում ռեժիմին շարունակել իր հանցագործությունները, Խաթիբզադեն գրել է. «Մուսուլմանները պետք է միասնական լինեն պաղեստինյան դատի պաշտպանության հարցում»: