Խաթիբզադե. Մուսուլմանները պետք է միասնական կերպով աջակցեն պաղեստինյան դատին
Ապրիլ 17, 2022 04:12 Asia/Tehran
Դատապարտելով սիոնիստների կողմից Ալ Աղսա մզկիթի վրա իրականացված հարձակումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Մուսուլմանները պետք է միասնական կերպով աջակցեն պաղեստինյան դատին»:
Թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Ալ Աղսա մզկիթում և բռնագրավված տարածքներում սիոնիստների իրականացրած վերջին հանցագործություններին, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Ռամազան սրբազան ամսվա ընթացքում Իսրայելի ռեժիմի նոր վայրագությունները վրդովեցնող են: Մենք դատապարտում ենք Ալ-Աղսա մզկիթի պղծումը»։
Նշելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը միայն ավելի է խրախուսում ռեժիմին շարունակել իր հանցագործությունները, Խաթիբզադեն գրել է. «Մուսուլմանները պետք է միասնական լինեն պաղեստինյան դատի պաշտպանության հարցում»: