Իրանի արձագանքը ԱՄՆ-ում սևամորթ երիտասարդի սպանությանը
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից մեկ այլ սևամորթ երիտասարդի սպանությունից հետո, Իրանի Մարդու իրավունքների գրասենյակի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին Twitter-ում գրել է. «ԱՄՆ ոստիկանությունը հերթական անգամ օրը ցերեկով հանրության առաջ սպանեց մի անմեղ աֆրիկացու»։
Iran Press լրատվական գործակալությա հաղորդմամբ՝ Ղարիբաբադին գրել է, որ անզեն երիտասարդի սարսափելի սպանությունը ցույց է տալիս, որ «երազանքների երկրում» սևամորթների կյանքը երբեք կարևոր չի եղել և չի լինի:
Ոստիկանի կողմից 26-ամյա սևամորթ ամերիկացի Պատրիկ Լիվիայի հրազենով սպանությունը զայրույթի և բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։
Արձագանքելով ԱՄՆ ոստիկանության կողմից Միչիգանում մեկ այլ սևամորթի սպանությանը, ավագ քաղաքական վերլուծաբան Սայմոն Միլլերն ասել է. «ԱՄՆ-ի քաղաքական համակարգը չի ցանկանում բարեփոխել ոստիկանության կառուցվածքը, քանի որ նրանք շահում են այս կոռումպացված համակարգից»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio