Իրանը դատապարտել է Սուրբ Ղուրանի պղծումը Շվեդիայում
https://parstoday.ir/hy/news/iran-i169678-Իրանը_դատապարտել_է_Սուրբ_Ղուրանի_պղծումը_Շվեդիայում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շաբաթ օրը դատապարտել է Շվեդիայում Սուրբ Ղուրանի պղծումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 13:09 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շաբաթ օրը դատապարտել է Շվեդիայում Սուրբ Ղուրանի պղծումը։

Սաիդ Խաթիբզադեն արձագանքելով Շվեդիայի քաղաքներից մեկում Սուրբ Ղուրանի պղծմանը, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Շվեդիայի  Լինչոպինգ քաղաքում խոսքի ազատության պատրվակով այդ երկրի ոստիկանության  պաշտպանության ներքո մի ծայրահեղական ռասիստ դանիացու կողմից սուրբ Ղուրանի այրումը»:

«Այս անարգալից արարքը ատելություն տարածելու  վառ օրինակ է և հակասում է խոսքի ազատությանը, ուստի  այն պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր հավատում են կրոնների միջև երկխոսությանն ու համակեցությանը»,-հավելել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը:

Նշելով,որ Շվեդիայի կառվարությունը պատասխանատվություն է կրում այդ արարքի համար, Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը և այլ իսլամական երկրները Շվեդիայից ակնկալում են անհապաղ խստորեն արձագանքել նման անարգալից քայլերին և   ձեռնարկել հստակ և գործնական միջոցներ՝ նման գործողությունների կրկնվելը կանխելու համար»: