Իրանը դատապարտել է Սուրբ Ղուրանի պղծումը Շվեդիայում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը շաբաթ օրը դատապարտել է Շվեդիայում Սուրբ Ղուրանի պղծումը։
Սաիդ Խաթիբզադեն արձագանքելով Շվեդիայի քաղաքներից մեկում Սուրբ Ղուրանի պղծմանը, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Շվեդիայի Լինչոպինգ քաղաքում խոսքի ազատության պատրվակով այդ երկրի ոստիկանության պաշտպանության ներքո մի ծայրահեղական ռասիստ դանիացու կողմից սուրբ Ղուրանի այրումը»:
«Այս անարգալից արարքը ատելություն տարածելու վառ օրինակ է և հակասում է խոսքի ազատությանը, ուստի այն պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր հավատում են կրոնների միջև երկխոսությանն ու համակեցությանը»,-հավելել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը:
Նշելով,որ Շվեդիայի կառվարությունը պատասխանատվություն է կրում այդ արարքի համար, Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը և այլ իսլամական երկրները Շվեդիայից ակնկալում են անհապաղ խստորեն արձագանքել նման անարգալից քայլերին և ձեռնարկել հստակ և գործնական միջոցներ՝ նման գործողությունների կրկնվելը կանխելու համար»: