Իրանը հաջողությամբ փորձարկել է «Գազա» ԱԹՍ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i169724-Իրանը_հաջողությամբ_փորձարկել_է_Գազա_ԱԹՍ_ն
ԻՀՊԿ ուժերի կողմից կառուցված «Գազա» ԱԹՍ-ն անցել է հաջող փորձարկում և կարող է կիրառվել հետախուզական ու մարտական առաջադրանքների համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 18, 2022 03:52 Asia/Tehran

ԻՀՊԿ ուժերի կողմից կառուցված «Գազա» ԱԹՍ-ն անցել է հաջող փորձարկում և կարող է կիրառվել հետախուզական ու մարտական առաջադրանքների համար:

«Գազա» անօդաչու թռչող սարքն ունի թևերի 21 մ  բացվածք և կարող է տեղափոխել 500 կիլոգրամ  բեռ։

 

ԻՀՊԿ  հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ ԱԹՍ-ն կարող է  միաժամանակ 13 ռումբ կրել։ «Գազա» անօդաչու թռչող սարքի թռիչքի տևողությունը 35 ժամ է՝ ժամում 350 կիլոմետր արագությամբ:

«Շահեդ 129» ԱԹՍ-ի համեմատ, որն ԻՀՊԿ ամենակարևոր և ամենաշատ կիրառվող անօդաչու թռչող սարքերից է, «Գազա»-ն ունի ավելի շատ հնարավորություններ: