ԻԻՀ նախագահի ներկայությամբ կայացել է Բանակի օրվա շքերթը
https://parstoday.ir/hy/news/iran-i169734-ԻԻՀ_նախագահի_ներկայությամբ_կայացել_է_Բանակի_օրվա_շքերթը
Ապրիլի 18-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա կապակցությամբ, նախագահի ներկայությամբ, կայացել է Բանակի օրվան նվիրված շքերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 07:58 Asia/Tehran

Ապրիլի 18-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա կապակցությամբ, նախագահի ներկայությամբ, կայացել է Բանակի օրվան նվիրված շքերթը:

Շքերթը տեղի է ունեցել Բանակի  օրվա կապակցությամբ և ի հիշատակ ցամաքային ուժի սխրանքների հիշատակի, նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայրի մոտ։

Իրանի Բանակի ուժերը ամեն տարի այս օրը նշում են շքերթով։

Շքերթին մասնակցել են բանակի մարտական ​​և զրահատանկային ստորաբաժանումները, ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, ռազմաօդային ուժերի կործանիչները, հակաօդային պաշտպանության զենքերն ու պաշտպանական համակարգերը, շարժական ռազմածովային տեխնիկան:

Ղւցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, օդուժի, ծովուժի և ցամաքային ուժերի  մի շարք ձեռքբերումներ և տեղական սարքավորումներ: