Ռայիսին դատապարտել է Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i169948-Ռայիսին_դատապարտել_է_Աֆղանստանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է Աֆղանստանի մի քանի դպրոցների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել այդ հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 13:16 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է Աֆղանստանի մի քանի դպրոցների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել այդ հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ասել է. «Բացի ահաբեկիչներից, այդ հարձակումների պատասխանատվությունը կրում են այն երկրները, որոնք անցած տարիներին, հանուն անվտանգության ապահովման, անպատասխանատու միջամտությունների միջոցով, մեծագույն դերն են խաղացել Աֆղանստանի անապահովության և անկայունության գործում»։

Ռայիսին կոչ է արել Աֆղանստանի իշխող կառավարությանն անել հնարավորը` կանխելու այս դեպքերի կրկնությունը, որոնց զոհերի մեծ մասը անմեղ երեխաներն ու աշակերտներն են:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով տարածաշրջանի երկրների հետ առևտրային հարաբերությունների հնարավորություններին ու մարտահրավերներին, Իրանի առևտրային իրավիճակը լավ է գնահատել և ընդգծել առկա հնարավորություններից  և  ոլորտի մասնավոր հատվածի կարողություններից օգտվելու անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում  Հազարա  շիաների թաղամասում տղաների դպրոցի դիմաց տեղի ունեցած երեք պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի խումբ մարդիկ։