Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ընդլայնման համար ենթահող է ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/iran-i170006-Իրան_Հայաստան_առևտրափոխանակումների_ընդլայնման_համար_ենթահող_է_ստեղծվել
Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Իրանի խորհրդարանում Քերման նահանգի Սիրջան ու Բարդսիր քաղաքների պատգամավոր Շահբազ Հոսեյն Փոր Բիգլարիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 07:34 Asia/Tehran
  •  Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ընդլայնման համար ենթահող է ստեղծվել

Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Իրանի խորհրդարանում Քերման նահանգի Սիրջան ու Բարդսիր քաղաքների պատգամավոր Շահբազ Հոսեյն Փոր Բիգլարիի հետ:

Հանդիպման ընթացքում Հոսեյն Փոր Բիգլարին ասել է.«Հարաբերությունների զարգացման գործընթացում անհրաժեշտ ու շատ կարևոր են երկու երկրների մասնավոր ոլորտի ու առևտրական պալատների ներկայությունը և երկու երկրների գործարարների ու առևտրականների հանդիպումները»: 

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին, Քերման նահանգի Սիրջան ու Բարդսիր քաղաքների պատգամավորը հավելել է.«Հայաստանի ու Իրանի հարաբերությունները մշտապես հիմնված են եղել երկու հարևան երկրների անհրաժեշտությունների ու  համագործակցության  վրա և տարբեր հոսանքներն ու համաշխարհային փոփոխությունները չեն կարողացել խանգարել այդ հարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում Թեհրանում ՀՀ դեսպան Ասեն Ավագյանն ասել է.«Հայաստանում Քերման նահանգի հետ համագործակցության դրական եռանկար կա և երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխանակումները ավելացումը լավ ենթահող կստեղծի հարաբերությունների ընդլայնման համար»: