Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ընդլայնման համար ենթահող է ստեղծվել
Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Իրանի խորհրդարանում Քերման նահանգի Սիրջան ու Բարդսիր քաղաքների պատգամավոր Շահբազ Հոսեյն Փոր Բիգլարիի հետ:
Հանդիպման ընթացքում Հոսեյն Փոր Բիգլարին ասել է.«Հարաբերությունների զարգացման գործընթացում անհրաժեշտ ու շատ կարևոր են երկու երկրների մասնավոր ոլորտի ու առևտրական պալատների ներկայությունը և երկու երկրների գործարարների ու առևտրականների հանդիպումները»:
Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին, Քերման նահանգի Սիրջան ու Բարդսիր քաղաքների պատգամավորը հավելել է.«Հայաստանի ու Իրանի հարաբերությունները մշտապես հիմնված են եղել երկու հարևան երկրների անհրաժեշտությունների ու համագործակցության վրա և տարբեր հոսանքներն ու համաշխարհային փոփոխությունները չեն կարողացել խանգարել այդ հարաբերություններին»:
Հանդիպման ընթացքում Թեհրանում ՀՀ դեսպան Ասեն Ավագյանն ասել է.«Հայաստանում Քերման նահանգի հետ համագործակցության դրական եռանկար կա և երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխանակումները ավելացումը լավ ենթահող կստեղծի հարաբերությունների ընդլայնման համար»: