Բանակի ՌԾՈՒ-ի հրամանատար.Ոչ մի երկիր Իրանի ջրերին մոտենալու համարձակություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է.«Բաց ծովում Իրանի հզորության և նրա նավատորմի ներկայության շնորհիվ ոչ մի երկիր Իրանի ջրերին մոտենալու համարձակություն չունի»:
Ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Հաշվի առնելով մեր հնարավորությունները, երբ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հրաման արձակի, մենք կարող ենք արդյունավետ ներկայություն ունենալ աշխարհի բոլոր ջրային տարածքներում»։
Նա հավելել է.«Մենք մեր առաքելություններն իրականացնում ենք միջազգային շրջանակներին համապատասխան»։
Ծովակալ Իրանին ասել է.«Այսօր ցանկացած ջրային տարածքում մեր նավերն առաքելություն են իրականացնում անվտանգություն հասատելու նպատակով և Իրանի ծովուժի ներկայությունն անվտանգություն է պարգևում տարածաշրջանին ու աշխարհին»:
Իրանի բանակի ՌԾՈՒ-ի հրամանատարը տարածաշրջանում Իսրայելի ներկայության մասին ասել է.«Թշնամին մշտապես թշնամություն է փնտրում, իսկ այսօր մենք խոսում ենք մի չարաբաստիկ ռեժիմի մասին, որը նույնիսկ չի կարող միջազգայնորեն դիտարկվել»։