Իրանում երեկ Ղադրի երկրորդ գիշերն էր և շիաների առաջին իմամի նահատակության տարելիցը
https://parstoday.ir/hy/news/iran-i170172-Իրանում_երեկ_Ղադրի_երկրորդ_գիշերն_էր_և_շիաների_առաջին_իմամի_նահատակության_տարելիցը
Ռամազան ամսվա 21-րդ գիշերը Ղադրի գիշերներից երկրորդն է: Այս գիշեր Իրանի ողջ տարածքում մարդիկ գնում են մզկիթներ և այլ աղոթավայրեր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 23, 2022 03:12 Asia/Tehran

Ռամազան ամսվա 21-րդ գիշերը Ղադրի գիշերներից երկրորդն է: Այս գիշեր Իրանի ողջ տարածքում մարդիկ գնում են մզկիթներ և այլ աղոթավայրեր:

Այսօր նաև Քուֆայի մզկիթում նահատակված շիաների առաջին իմամ Ալիի նահատակության տարելիցն է:

Տեսանյութում Քուֆայի մզկիթն է, որտեղ իմամ Ալիին ծեծի են ենթարկել:

 

Ռամազան բարեբաստիկ ամսվա 19-ի, 21-ի և 23-ի գիշերները կոչվում են Ղադի գիշերներ: Մուսուլմանները այդ գիշերներն արթուն լուսացնելով, Ղուրանը դնում են իրենց գլխին և աղոթում  Աստծուն:

Տարվա ոչ մի գիշեր չունի  Ղադրի գիշերվա առաքինությունը: Այս գիշերվա քայլերն ավելի լավ են, քան հազար ամսվա ընթացքում արված բոլոր գործերը: Այս գիշեր Աստված որոշում է մարդկանց ճակատագիրը:

Ղադրի գիշերն իրանցիներն այցելում են Մաշհադում գտնվող շիաների ութերորդ իմամ Ռեզայի դամբարան,  Ղոմ քաղաքում գտնվող Ջամքարան մզկիթ, սուրբ Մասումեի դամբարան և այլ կրոնական վայրեր  և կատարում Ղադրի գիշերվա ծեսը:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն աշխարհի շիաների առաջին էմամի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին և աշխարհի ազատախոհներին: