Իրանում երեկ Ղադրի երկրորդ գիշերն էր և շիաների առաջին իմամի նահատակության տարելիցը
Ռամազան ամսվա 21-րդ գիշերը Ղադրի գիշերներից երկրորդն է: Այս գիշեր Իրանի ողջ տարածքում մարդիկ գնում են մզկիթներ և այլ աղոթավայրեր:
Այսօր նաև Քուֆայի մզկիթում նահատակված շիաների առաջին իմամ Ալիի նահատակության տարելիցն է:
Տեսանյութում Քուֆայի մզկիթն է, որտեղ իմամ Ալիին ծեծի են ենթարկել:
Ռամազան բարեբաստիկ ամսվա 19-ի, 21-ի և 23-ի գիշերները կոչվում են Ղադի գիշերներ: Մուսուլմանները այդ գիշերներն արթուն լուսացնելով, Ղուրանը դնում են իրենց գլխին և աղոթում Աստծուն:
Տարվա ոչ մի գիշեր չունի Ղադրի գիշերվա առաքինությունը: Այս գիշերվա քայլերն ավելի լավ են, քան հազար ամսվա ընթացքում արված բոլոր գործերը: Այս գիշեր Աստված որոշում է մարդկանց ճակատագիրը:
Ղադրի գիշերն իրանցիներն այցելում են Մաշհադում գտնվող շիաների ութերորդ իմամ Ռեզայի դամբարան, Ղոմ քաղաքում գտնվող Ջամքարան մզկիթ, սուրբ Մասումեի դամբարան և այլ կրոնական վայրեր և կատարում Ղադրի գիշերվա ծեսը:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն աշխարհի շիաների առաջին էմամի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին և աշխարհի ազատախոհներին: