Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Թարեմին՝ աշխարհի լավագույն 8 ռմբարկուների թվում
Ապրիլ 23, 2022 08:57 Asia/Tehran
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, պորտուգալական «Պորտու» ակումբի անդամ Մեհդի Թարեմին ընդգրկվել է աշխարհի լավագույն ռմբարկուների ցուցակում։
Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում «Պորտուի» կազմում խաղացող Թարեմին, ապշեցուցիչ արդյունքներ է գրանցել:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 28 խաղերում Թարեմին «Պորտուի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
«Matchday365» կայքը ներկայացրել է մրցաշրջանի 7-րդ լիգայի կարևոր գոլերի հեղինակներին:
Թարեմիի հետ նույն ցանկում են նաև «Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրիկ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն: