Իրանի 900 քաղաքներում ու գյուղերում տեղի կունենա Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթ
Նշելով,որ Իրանի 900 քաղաքներում Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթ տեղի կունենա, Իսլամական քարոզչության համակարգման խորհրդի նախագահն ասել է.-«Ավելի քան 5000 տեղացի և օտարերկրյա լուսանկարիչներ, լրագրողներ և օպերատորներ կլուսաբանեն Ղոդսի օրվան նվիրված քայլերթը»:
Իսլամական քարոզչության համակարգման խորհրդի ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Հոսեյն Մուսափուրը չորեքշաբթի օրը Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթի առիթով կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Կորոնավիրուսի բռնկման պատճառով Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված հանրային քայլերթի երկամյա դադարից հետո, այս տարի անհրաժեշտ համակարգում է տեղի ունեցել Ղոդսի օրվան նվիրված քայլերթը Թեհրանի հետ միաժամանակ ավելի քան 900 քաղաքներում անցկացնելու համար, պահպանելով հակահամաճարակային կանոնները»:
Երթը կմեկնարկի մեծ մզկիթներից և գլխավոր հրապարակներից և կշարունակվի մինչև ուրբաթօրյա աղոթքի վայրեր:

Հոջաթ-օլ-էսլամ Մուսափուրը հավելել է. «Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն աշխարհի ավելի քան 90 երկրներում երթերի կամ հանրային հավաքների տեսքով՝ մուսուլմանների և այլ աստվածային կրոնների ազատախոհ մարդկանց մասնակցությամբ՝ ի պաշտպանություն Սրբազան Ղոդսի և Պաղեստինի բռնահարված ժողովրդի և ի դատապարտում սիոնիստական վայրագ ռեժիմի»։