Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական կեղծ ​​ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i170570-Ամիր_Աբդոլլահյան._Սիոնիստական_կեղծ_ռեժիմը_մարդու_իրավունքների_ամենամեծ_ոտնահարողն_է_աշխարհում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի հոդվածում գրել է, որ կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունության և անապահովության կարևորագույն պատճառներից մեկն է հանդիսանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 14:10 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի հոդվածում գրել է, որ կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունության և անապահովության կարևորագույն պատճառներից մեկն է հանդիսանում։

Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Ղոդս Ալ-Արաբի» թերթում գրել է.«Օկուպացիայի դադարեցումը, Պաղեստինի բոլոր հիմնական բնակիչների և փախստականների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումը՝ իրենց ճակատագիրը որոշելու համար, պաղեստինյան խնդրի լուծումն է»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ղուդսի օրը եզակի կերպով արտացոլում է մուսուլմանների և աշխարհի բոլոր ազատատենչների միասնությունը՝ Պաղեստինին աջակցելու համար, ատելությունը  օկուպանտ սիոնիստներից, Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դատապարտումը և սիոնիստների ռասիստական ​​ու անմարդկային արարքների դատապարտումը, այս օրվա դիմադրության խորհրդանիշ է»:

Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է. «Արաբական և իսլամական որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը օկուպանտ ռեժիմի հետ սիոնիստներին ավելի կատաղեցրեց իրենց վայրագության և ճնշումների մեջ»: