Իրանը ողջունել է Պաղեստինի հարցով ԻՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Պաղեստինի հարցի քննարկման նպատակով:
Հինգշաբթի օրը, կազմակերպոության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել Պաղեստիօնի հարցում այս կազմակերօության դիրքորոշումը և տարածաշրջանում ու իսլամ աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը:
Ամիր Աբդոլլահյանը ողջունել է Եմենում հրադադարի հաստատումը և ընդգծել այդ երկրի շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը:
Հոսեյն Էբրահիմ Թահին, նշելով, որ Պաղեստինի հարցն Իսլամական համագործակցության կազմակերպության և իսլամ աշխարհի գլխավոր առաջնահերթությունն է, հավելել է. «Կազմաերպությունը մշտապես աջակեցել է Պաղեստինին և իսլամական երկրների աջակցությամբ փորձել է իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ ի աջակցության Պաղեստինի ու սրբազանմ Ղոդսի և ի խպաշտպանություն պաղեստինցիների իրավունքների»: