Իրանը ողջունել է Պաղեստինի հարցով ԻՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i170668-Իրանը_ողջունել_է_Պաղեստինի_հարցով_ԻՀԿ_անդամ_երկրների_ԱԳ_նախարարների_հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Պաղեստինի հարցի քննարկման նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 29, 2022 07:32 Asia/Tehran
  • Իրանը ողջունել  է Պաղեստինի հարցով  ԻՀԿ անդամ  երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Պաղեստինի հարցի քննարկման նպատակով:

Հինգշաբթի օրը, կազմակերպոության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել Պաղեստիօնի հարցում այս կազմակերօության դիրքորոշումը և տարածաշրջանում ու իսլամ աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը:

Ամիր Աբդոլլահյանը ողջունել է Եմենում հրադադարի հաստատումը և ընդգծել այդ երկրի շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը:

Հոսեյն Էբրահիմ Թահին, նշելով, որ Պաղեստինի հարցն Իսլամական համագործակցության կազմակերպության և իսլամ աշխարհի գլխավոր առաջնահերթությունն է, հավելել է. «Կազմաերպությունը մշտապես աջակեցել է Պաղեստինին և իսլամական երկրների աջակցությամբ փորձել է իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝  ի աջակցության Պաղեստինի ու սրբազանմ Ղոդսի և ի խպաշտպանություն պաղեստինցիների իրավունքների»: