Ամիր Աբդոլլահյան. Միացյալ Նահանգները պետք է գնա քաղաքական նախաձեռնությունների ուղով
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է շտկի Թրամփի վարած սխալ քաղաքականությունը և քայլեր ձեռնարկի՝ քաղաքական նախաձեռնության ուղով ընթանալու համար:
Երեքշաբթի օրն ԻԻՀ ԱԳ նախարարն Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սիմոն Քավունի հետ քննարկել է երկկողմ ու միջազգային նշանակության հարցեր և Վիեննայի բանակցությունները։
Հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք դեմ ենք պատերազմին և տեղահանությանը Ուկրաինայում, Եմենում, Պաղեստինում, Աֆղանստանում և աշխարհի այլ մասերում, և համոզված ենք, որ կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական որոշումներ»:
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Բանակցությունների ընթացքում, բացի քաղաքական նախաձեռնություններից, գործնական կամք է դրսևորել լավ, ամուր և տևական համաձայնության հասնելու համար»:
Նա հավելել է. «Մենք կարևորում ենք մեր կարմիր գծերը և շարունակում դիվանագիտության ուղին՝ համաձայնության հասնելու համար»:
Իռլանդիայի արտգործնախարարը հեռախոսազրույցում նշել է, որ իր երկիրը ջանք չի խնայի միջազգային լարվածությունը թուլացնելու, հատկապես՝ միջուկային համաձայնության հասնելու համար։