Իրան-Վենեսուելա ռազմավարական հարաբերությունները կամրապնդվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i171354-Իրան_Վենեսուելա_ռազմավարական_հարաբերությունները_կամրապնդվեն
Վենեսուելայում Իրանի դեսպանատունը հայտարարել է.«ԻԻՀ-ի և Վենեսուելայի միջև ռազմավարական հարաբերությունները առաջ են շարժվելու ավելի մեծ ուժով և արագությամբ»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2022 19:19 Asia/Tehran
  • Իրան-Վենեսուելա ռազմավարական հարաբերությունները կամրապնդվեն

Վենեսուելայում Իրանի դեսպանատունը հայտարարել է.«ԻԻՀ-ի և Վենեսուելայի միջև ռազմավարական հարաբերությունները առաջ են շարժվելու ավելի մեծ ուժով և արագությամբ»։

Անդրադառնալով Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի վերջերս Վենեսուելա կատարած այցին և երկկողմ բանակցությունների առանցքային կետերին, այդ երկրում Իրանի դեսպանատան թվիթերյան էջը գրել է.«Իրանի նավթի նախարարի և Վենեսուելայի նախագահի, փոխնախագահի և նավթի նախարարի միջև կարևոր բանակցությունները նշանակալի ձեռքբերումներ են տվել և խոստանալու են ավելի խորը և լայն համագործակցություն Իրանի և Վենեսուելայի միջև՝ որպես նավթային երկու համաշխարհային հսկաների»:

Իրանի նավթի նախարարի Վենեսուելա կատարած այցի ընթացքում Իրանի, Վենեսուելայի և Նիկարագուայի միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագիր և երկկողմ համաձայնագրեր՝ նավթի և գազի հանքավայրերի զարգացման 5 առանցքների, նավթավերամշակման գործարանների արդիականացման, կադրերի պատրաստման, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման, նավթի արտահանման շուկաների, կոնդենսատի և դրա արտադրանքի զարգացման վերաբերյալ: