Ղալիբաֆը կայցելի Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/iran-i171442-Ղալիբաֆը_կայցելի_Ադրբեջան
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Բաքու կատարելիք այցի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2022 03:14 Asia/Tehran
  • Ղալիբաֆը կայցելի Ադրբեջան

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Բաքու կատարելիք այցի մասին:

Ադրբեջանի «Ազար թաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը շաբաթ օրը օրը հաստատելով այցի մասին լուրը, հաղորդել է, որ Ղալիբաֆն Ադրբեջանում կմասնակցի  Տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի երրորդ տարեկան նստաշրջանին, որը տեղի կունենա մայիսի 17-18-ը Բաքվում։

Հաղորդագրության համաձայն՝ Ղալիբաֆը կհանդիպի նաև ադրբեջանցի պաշտոնյաների հետ։