Ալի Բաղերի Քանի. Դրացիական համագործակցությունը Իրանի ռազմավարական քաղաքականությունն է
Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Հարևանության փոխգործակցությունը ոչ թե խաչաձև մոտեցում է, այլ ԻԻՀ-ի ռազմավարական քաղաքականությունը»։
Երեքշաբթի օրը, Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ահմադ Բին Հասան Ալ-Հեմադիի հետ Իրան-Կատար քաղաքական խորհրդակցությունների կոմիտեի շրջանակում Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում, Ալի Բաղերի Քանին ասել է.«Տարածաշրջանային փոխգործակցությունն ու սերտաճումը ստեղծվում է քաղաքական փոխադարձ վստահության կառուցման և ամրապնդման և տնտեսական կապերի ամրապնդման միջոցով»:
Անդրադառնալով տարածաշրջանային շահերի հետ ազգային շահերի համընկնմանը և ազգային շահերի ու տարածաշրջանի երկրների հավաքական շահերի միջև հակասության բացակայությանը, Ալի ԲԱղերի Քանին ասել է.«Օտարերկրացիներին չպետք է թույլ տրվի իրենց հեգեմոնիան ահստատելու նպատակով, շահարկել տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունները»:
Ալի Բաղերի Քանին հավելել է.«Օտարերկրացիների ներգրավվածությունը և նրանց ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում ապակայունացնող են և անվտանգություն չեն ստեղծում: Տարածաշրջանի երկրները կարող են կայունություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում քաղաքական համագործակցության և տնտեսական մերձեցման միջոցով»։
Կատարի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպմանն ասել է.«Կատարի կառավարությունը ԻԻՀ-ի հետ երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և տարածաշրջանային քաղաքական խորհրդակցությունների անցկացումը համարում է հավելյալ արժեք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»։