Իրանը լուսանկարներում- Ռեղզ նեղուցի հրաշալիքները
Իրանի ամենահիասքանչ հովիտներից մեկը Ռեղզի նեղուցն է, որին անվանում են Իրանի նեղուցների հարս:
Գեղեցիկ հովիտ՝ գեղեցիկ բնությամբ, որը գտնվում է Հարավային Զագրոս լեռների սրտում: Այստեղ ջուրն ու ժայռը հազարավոր տարիների ընթացքում ստեղծել են բնական ճարտարապետական գեղեցիկ տեսարաններ:

Ռեղզի նեղուցը կամ հովիտը գտնվում է Իրանի հարավային Ֆարս նահանգի հարավ-արևելքում և հանդիսանում է երկրի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը:

Հովիտը հյուսիսից հարավ, Ռեղզի ակունքից մինչև հարավային հովիտը, մոտավորապես 4 կմ երկարություն ունի: Այստեղ կա 64 ջրվեժ և 100 բնական ավազան, որոնցից հարավային հովտի միայն 14 ջրվեժները հասանելի են հանրությանը, իսկ մնացած ջրվեժները ճանապարհի բարդության պատճառով հասանելի են միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներին: Ջրվեժներից մի քանիսն անվանակոչվել են տեղացի լեռնագնացների խմբերի կողմից։ Այս հովտի ամենաբարձր ջրվեժը Ազարախշի ջրվեժն է՝ 65 մետր բարձրությամբ։
