Կարևորվել է Թեհրան-Բաքու հարաբերություններում ռազմակավարական գործընկերության մակարդակ ապահովելը
Անդրադառնալով Թեհրանի և Բաքվի հարաբերություններին՝ «Ազեր Թաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը գրել է. «Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և մտերմության վրա, և այս ամենը վկայում է, որ հարևան և բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը կխորանա և կհասնի ռազմավարական գործընկերության մակարդակի»։
Երկու հարևան երկրների հարաբերությունների մասին մանրամասն զեկույցում «Ազեր Թաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները հասնելու են «ռազմավարական գործընկերության» մակարդակի:
«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները շատ ընդարձակ են, և երկու երկրների ժողովուրդներին միավորում է ընդհանուր պատմությունն ու մշակույթը, սա շատ կարևոր հիմք է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար», գրել է «Ազեր Թաջ»-ը:
«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև կա 765 կմ սահման, ինչը թույլ է տալիս խորացնել հարաբերությունները, այս առումով տրանսպորտի ոլորտում համագործակցությունը կարող է օրինակ լինել այլ երկրների համար, հետևաբար երկու երկրներն էլ համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նման կարևոր միջազգային նախագծի իրականացման հարցում»,ասված է «Ազեր Թաջ» գործակալության գրառման մեջ։
«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը Եվրոպայի մոտ 800 միլիոն բնակչությամբ և Հարավարևելյան Ասիայի ավելի քան 2 միլիարդ բնակչությամբ ավելի քան 40 երկրների կապում է միմյանց: Իրանի և Ադրբեջանի Հանրապետության տարածքով այս խոշոր շուկաների միջև տրանսպորտային գծերի ստեղծումը նոր փուլ է երկու երկրների տնտեսական զարգացման մեջ»,-հավելել է գործակալությունը: