Սաադ Աբադ պալատում կներկայացվեն հայկական տարազներ
Թանգարանների միջազգայի օրվա առիթով՝ Սաադ Աբադ պալատում հայկական տարազների ցուցադրություն կկայանա:
Մշակութային ժառանգության շաբաթվայ և Թանգարանների միջազգային օրվա առիթով Սաադ Աբադ պալատում տեղի են ունենալու մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ մայիսի 19-ին, Թագավորական հագուստների թանգարանում ներկայացվելու են հայկական տարազներ և հագուստներ:
Թանգարանում ցուցադրության են հանվելու հայկական տարազներ և հագուստներ, մասնավորապես՝ թվով 20 հագուստների ամբողջական հավաքածու Սպահանի, Չհարմահալ և Բախթիարիի, Թավրիզի և Ջուլֆայի շրջաններից, ավելի քան 60 տարի առաջվա վերականգված տարազներ, և 5 այլ հավաքածուներ, ինչպես նաև՝ ասեղնագործական արվեստի նմուշներ: Թանգարանային ցուցադրությանը ներկայանալու են նաև վաստակավոր ասեղնագործության վարպետներ:
Ցուցադրութունը տեղի է ունենալու Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի և Թագավորական հագուստի թանգարանի համատեղ ջանքերով, և մեկնարկելու է մայիսի 19-ին՝ շարունակվելու է մինչև մայիսի 26-ը:
Թանգարանը բաց կլինի բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, ժամը 9:00-ից 18:00-ը: