Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի պղծումը
https://parstoday.ir/hy/news/iran-i173388-Իրանը_դատապարտել_է_սիոնիստների_կողմից_Ալ_Աղսա_մզկիթի_պղծումը
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է կիրակի օրը սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի պղծումը և Երուսաղեմն օկուպացրած ուժերի հարձակումը ժողովրդի և մուսուլմանների առաջին ղիբլայի պաշտպանների վրա.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 03:35 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է կիրակի օրը սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի պղծումը և Երուսաղեմն օկուպացրած ուժերի հարձակումը ժողովրդի և մուսուլմանների առաջին ղիբլայի պաշտպանների վրա.

Խաթիբզադեն հայտարարել է. «Աշխարհի բոլոր ազատախոհների, ժողովուրդների  և իսլամական երկրների պարտքն է միասնական լինել Երուսաղեմի  պաշտպանության և Սիոնիստական ​​ապարտեիդի ռեժիմի հետ առճակատման գործում»։

Խաթիբզադեն կոչ է արել միջազգային  կազմակերպություններին կատարել իրենց օրինական պարտքը և կանխել սիոնիստ զավթիչների ագրեսիան ու հարձակումները Պաղեստինի անպաշտպան ժողովրդի վրա։

Կիրակի օրն ավելի քան հազար սիոնիստ  ավանաբնակներ, զինվորների աջակցությամբ, մտել են Ալ-Աղսա մզկիթի բակ և սադրիչ գործողություններ իրականացրել:

Իսկ շաբաթ օրը, հազարավոր սիոնիստ ավանաբնակներ մասնակցել են Երուսաղեմի հին հատվածի Բաբ ալ-Ամուդ թաղամասում կայացած «դրոշի երթին», որի ժամանակ բախվել են պաղեստինցիների հետ: