Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի պղծումը
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է կիրակի օրը սիոնիստների կողմից Ալ-Աղսա մզկիթի պղծումը և Երուսաղեմն օկուպացրած ուժերի հարձակումը ժողովրդի և մուսուլմանների առաջին ղիբլայի պաշտպանների վրա.
Խաթիբզադեն հայտարարել է. «Աշխարհի բոլոր ազատախոհների, ժողովուրդների և իսլամական երկրների պարտքն է միասնական լինել Երուսաղեմի պաշտպանության և Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի հետ առճակատման գործում»։
Խաթիբզադեն կոչ է արել միջազգային կազմակերպություններին կատարել իրենց օրինական պարտքը և կանխել սիոնիստ զավթիչների ագրեսիան ու հարձակումները Պաղեստինի անպաշտպան ժողովրդի վրա։
Կիրակի օրն ավելի քան հազար սիոնիստ ավանաբնակներ, զինվորների աջակցությամբ, մտել են Ալ-Աղսա մզկիթի բակ և սադրիչ գործողություններ իրականացրել:
Իսկ շաբաթ օրը, հազարավոր սիոնիստ ավանաբնակներ մասնակցել են Երուսաղեմի հին հատվածի Բաբ ալ-Ամուդ թաղամասում կայացած «դրոշի երթին», որի ժամանակ բախվել են պաղեստինցիների հետ: