Իրանը պլանավորում է Ռուսաստանից պողպատ ներմուծել ապրանքափոխանակման մեթոդով
https://parstoday.ir/hy/news/iran-i173456-Իրանը_պլանավորում_է_Ռուսաստանից_պողպատ_ներմուծել_ապրանքափոխանակման_մեթոդով
Իրանը պլանավորում Է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Press TV-ին հայտարարել Է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 17:10 Asia/Tehran
  • Իրանը պլանավորում է Ռուսաստանից պողպատ ներմուծել ապրանքափոխանակման մեթոդով

Իրանը պլանավորում Է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Press TV-ին հայտարարել Է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին:

Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ Է Ռուսաստանից ներմուծել պողպատ, ինչպես նաեւ ցինկ, արճիճ եւ կավահող՝ ներքին աճող պահանջարկը բավարարելու համար: Փոխարեննն Իրանը կարող Է Ռուսաստան մատակարարել պահեստամասեր՝ ավտոմեքենաների համար եւ գազատուրբիններ:

Ինչպես ճշտել Է նախարարը, իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի Էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը, եզրափակել Է նա: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամենամյա արժեքը կարող Է ավելանալ գրեթե տասն անգամ եւ հասնել 40 միլիարդ դոլարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: