Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կնպաստի Իրան-Ռուսաստան առևտրի ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i173542-Հյուսիս_Հարավ_միջանցքի_օգտագործումը_կնպաստի_Իրան_Ռուսաստան_առևտրի_ընդլայնմանը
Ռուսաստանի Կարելիայի հանրապետության տնտեսական հարցերով փոխվարչապետը հայտարարել է որ Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կդյուրացնի և կընդլայնի երկու տարածաշրջանների միջև առևտրային հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 03:50 Asia/Tehran
  • Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կնպաստի Իրան-Ռուսաստան առևտրի ընդլայնմանը

Ռուսաստանի Կարելիայի հանրապետության տնտեսական հարցերով փոխվարչապետը հայտարարել է որ Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կդյուրացնի և կընդլայնի երկու տարածաշրջանների միջև առևտրային հարաբերությունները:

Երեքշաբթի օրը, Իրանի Ալբորզ նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ, Դմիտրի Ռոդիոնով Անդրեևիչը նշել է, որ Կարելիան պատրաստ է զարգացնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ:

Նա հավելել է. «Լոգիստիկայի ոլորտում ակտիվ իրանական ընկերությունների միջոցով Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը  կհեշտացնի երկու երկրների միջև առևտուրը»։

Անդրևիչը հավելել է. «Շատ կարևոր է օգտագործել  Հյուսիս-Հարավ միջանցքի հնարավորությունները, քանի որ Կարելիայի Հանրապետությունն ուղիղ ելք ունի դեպի այս միջանցք»:

Ալբորզ նահանգ կատարաած մեկօրյա այցի ընթացքում, Ռուսաստանի Կարելիայի հանրապետության առևտրային պատվիրակության անդամները ծանոթացել են սննդի արդյունաբերության ոլորտում գործող մի շարք գործարանների աշխատանքին»:

Ալբորզ նահանգն ունի 3500 արտադրական և արդյունաբերական միավոր։