Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կնպաստի Իրան-Ռուսաստան առևտրի ընդլայնմանը
Ռուսաստանի Կարելիայի հանրապետության տնտեսական հարցերով փոխվարչապետը հայտարարել է որ Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կդյուրացնի և կընդլայնի երկու տարածաշրջանների միջև առևտրային հարաբերությունները:
Երեքշաբթի օրը, Իրանի Ալբորզ նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ, Դմիտրի Ռոդիոնով Անդրեևիչը նշել է, որ Կարելիան պատրաստ է զարգացնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ:
Նա հավելել է. «Լոգիստիկայի ոլորտում ակտիվ իրանական ընկերությունների միջոցով Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը կհեշտացնի երկու երկրների միջև առևտուրը»։
Անդրևիչը հավելել է. «Շատ կարևոր է օգտագործել Հյուսիս-Հարավ միջանցքի հնարավորությունները, քանի որ Կարելիայի Հանրապետությունն ուղիղ ելք ունի դեպի այս միջանցք»:
Ալբորզ նահանգ կատարաած մեկօրյա այցի ընթացքում, Ռուսաստանի Կարելիայի հանրապետության առևտրային պատվիրակության անդամները ծանոթացել են սննդի արդյունաբերության ոլորտում գործող մի շարք գործարանների աշխատանքին»:
Ալբորզ նահանգն ունի 3500 արտադրական և արդյունաբերական միավոր։