Խաթիբզադե. Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան գործողությամբ կպատասխանի Կառավարիչների խորհրդի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i173980-Խաթիբզադե._Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_համապատասխան_գործողությամբ_կպատասխանի_Կառավարիչների_խորհրդի_գործողություններին
Մերժելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին առաջարկված բանաձեւը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի այս խորհրդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2022 13:39 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան գործողությամբ կպատասխանի Կառավարիչների խորհրդի գործողություններին

Մերժելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին առաջարկված բանաձեւը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի այս խորհրդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության»։

Սայիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը հեռուստատեսային հարցազրույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստի և այդ հանդիպման ժամանակ հակաիրանական բանաձևի ընդունման հավանականության մասին ասել է. «Թեհրանը չի կանխորոշում, սակայն պատշաճ կերպով կպատասխանի Կառավարիչների խորհրդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության»:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հապճեպ զեկույց է ներկայացրել, Իրանի արտաքին դիվանագիտական ​​կորպուսի խոսնակն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նոր զեկույցում անտեսելով Իրանի գործողությունները՝ փորձել է նոր զեկույցում կեղծ հավակնությունների հիմամբ, նոր պատմություն ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի մասին»:

Նշելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի նոր զեկույցում կնկատելի են Սիոնիստական կեղծ ​​ռեժիմի հետքերը, Խաթիբզադեն, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել զգույշ լինել Սիոնիստական ​​ռեժիմի և հակաիրանական բանաձևը մշակողների մտադրությունների կապակցությամբ և դեմ քվեարկել այդ բանաձևի օգտին, որպեսզի դիվանագիտության համար բացած Իրանի ճանապարհը շարունակի բաց մնալ: