Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ներկայացրել է իր սկզբունքային դիրքորոշումները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչության ղեկավարն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումները։
Մոհամմեդ Ռեզա Ղայեբին քննադատելով ՀԳՀԾ-ի մյուս անդամներիի կողմից իրենց պարտավորությունները չկատարելն, անդրադառնալով այս միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելուն, հավելել է.«Այս պատժամիջոցները ոչ միայն ճնշում են ֆիզիկական անձանց և ընկերությունների գործունեությունն ամբողջ աշխարհում, այլև բացասական ազդեցություն են թողնում այն երկրների և միջազգային կազմակերպությունների արտաքին քաղաքականության վրա, որոնք աջակցում են ՀԳՀԾ-ին և ցանկանում են առևտուր անել Իրանի հետ»:
Ընդգծելով Իրանի ռազմավարական համբերատարությանը և ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք և օրինական իրականացմանը, Ղայեբին հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունը չի կարող փոխադարձ կամ իրավական պատասխան համարվել: Նա նշել է, որ Արևմուտքը չարաշահում է իր ուժը, խախտում միջազգային իրավունքի նորմերը և անկասկած թուլացնում ՄԱԿ-ի կանոնադրությունը։