Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i174170-Պուտինը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իրանի_նախագահի_հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել գնացքի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 13:25 Asia/Tehran
  • Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել գնացքի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Իրանում այսօր առավոտյան մարդկային կյանքեր խլած երկաթուղային վթարի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը վերահաստատել են նաեւ Աստանայի ձեւաչափի շրջանակներում աշխատանքը շարունակելու իրենց հանձնառությունը։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը եւ Իրանի նախագահը հայտնել են ռուս-իրանական հարաբերությունները հետեւողականորեն ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը։ Պուտինի եւ Ռաիսիի զրույցի ընթացքում նշվել է ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության հասնելու համար դիվանագիտական ​​ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։