Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ. Միջուկային 150 արտադրանք ունի «ազգային ստանդարտի» աստիճան
https://parstoday.ir/hy/news/iran-i174228-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_նախագահ._Միջուկային_150_արտադրանք_ունի_ազգային_ստանդարտի_աստիճան
Շրջակա միջավայրին չվնասող գիտելիքահենք արտադրության ազգային համաժողովում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահը հայտարարել է.«Միջուկային 150 արտադրանք ունի «ազգային ստանդարտի» աստիճան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 08:38 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ. Միջուկային 150 արտադրանք ունի «ազգային ստանդարտի» աստիճան

Շրջակա միջավայրին չվնասող գիտելիքահենք արտադրության ազգային համաժողովում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահը հայտարարել է.«Միջուկային 150 արտադրանք ունի «ազգային ստանդարտի» աստիճան»:

Շրջակա միջավայրին չվնասող գիտելիքահենք արտադրության ազգային առաջին համաժողովում, գիտելիքահենք ոլորտում Ատոմային էներգիայի կազմակերպության գործողությունների առնչությամբ՝ ընդգծելով այս խնդրի կարևորությունն ու ուշադրությունը, «Մոհամմեդ Էսլամին հավելեց.«Կազմակերպությունում այս ուղղությամբ մեր ստեղծած կարողությունները կընդլայնենք բոլոր ուղղություններով»։

Էսլամին  ասել է.«Միջուկային գիտությունն ու տեխնոլոգիան ընդգրկում է շատ լայն շրջանակ, ինչի շնորհիվ կարողանում ենք ազդեցություն ունենալ  բոլոր հիմնական ոլորտներում»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է.«Ջուրը, շրջակա միջավայրը, հողը, օդը, գյուղատնտեսությունը, սննդամթերքը, արդյունաբերությունը, խելացի համակարգերը այն ոլորտներից են, որոնցում միջուկային գիտությունը աշխատում է ավելի բարձր մակարդակների հասնելու համար»: