Իրանն ընդգծում է Եմենում մշտական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Խորհրդարանում Եմենի հարցերով հանձնախմբի ղեկավարը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին խորհուրդ է տվել հետամուտ լինել տեւական զինադադարի խնդրին եւ օրակարգ մտցնել քաղաքական լուծումը:
Նշելով ,որ Իրանը ողջունում է Եմենում հրադադարի երկամսյա երկարաձգումը, Մոհամմադ Ռեզա Միր Թաջեդդինն ասել է. «Հրադադարի հարցը պետք է վերացնի այս երկրի պաշարումը, հակառակ դեպքում, ներկա իրավիճակը Եմենում կհանգեցնի ավելի մեծ վնասի և հումանիտար ճգնաժամի»։
Նա ընդգծել է, որ Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը պետք է հետամուտ լինի տեւական զինադադարի խնդրին, ապա փորձի քաղաքական լուծում գտնել:
Միր Թաջեդդինինն ընդգծել է.«Անկասկած, եմենցիները պաշտպանում են իրենց հողը ագրեսորներից և հետևաբար նրանք հետամուտ կլինեն իրենց օրինական իրավունքի ձեռքբերմանը»: