Իրանն ընդգծում է Եմենում մշտական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i174268-Իրանն_ընդգծում_է_Եմենում_մշտական_հրադադար_հաստատելու_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Խորհրդարանում Եմենի հարցերով հանձնախմբի ղեկավարը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին խորհուրդ է տվել հետամուտ լինել տեւական զինադադարի խնդրին եւ օրակարգ մտցնել քաղաքական լուծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 14:30 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է Եմենում մշտական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Խորհրդարանում Եմենի հարցերով հանձնախմբի ղեկավարը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին խորհուրդ է տվել հետամուտ լինել տեւական զինադադարի խնդրին եւ օրակարգ մտցնել քաղաքական լուծումը:

Նշելով ,որ Իրանը ողջունում է Եմենում հրադադարի երկամսյա երկարաձգումը, Մոհամմադ Ռեզա Միր Թաջեդդինն ասել է. «Հրադադարի հարցը պետք է վերացնի այս երկրի պաշարումը, հակառակ դեպքում, ներկա իրավիճակը Եմենում կհանգեցնի ավելի մեծ վնասի և հումանիտար ճգնաժամի»։

Նա ընդգծել է, որ Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը պետք է հետամուտ լինի տեւական զինադադարի խնդրին, ապա  փորձի քաղաքական լուծում գտնել:

Միր Թաջեդդինինն ընդգծել է.«Անկասկած, եմենցիները պաշտպանում են իրենց հողը ագրեսորներից և հետևաբար նրանք հետամուտ կլինեն իրենց օրինական իրավունքի ձեռքբերմանը»: