Իրանը լուսանկարներում- Իմամ Ռեզայի սրբավայրի գմբեթի դրոշը փոխվել է
Հունիս 11, 2022 07:25 Asia/Tehran
Շիաների ութերորդ իմամի ծննդյան օրվա կապակցությամբ, Իրանի Մաշհադ քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ փոխվել է Հազրաթ Սամեն Ալ-Հաջ Ալի Իբն Մուսա Ալ-Ռեզայի դամբարանի գմբեթի դրոշը։
Դրոշը փոխվում է տարին երկու անգամ, հատուկ արարողությամբ: Առաջին անգամ դա տեղի է ունենում Մուհառամ ամսվա սկզբին: Դրոշը գմբեթի վրա մնում է 63 օր՝ իմամ Հոսեյնի սգո արարողությունների ընթացքում: Հաջորդ անգամ դրոշը փոխվում է իմամ Ռեզայի ծննդյան օրվա կապակցությամբ:
Այս տարի աշխարհի շիաների ութերորդ իմամի ծննդյան օրը նրա սրբավայրը զարդարվել է նվիրաբերված 300 հազար ծաղիկներով:
Պիտակ